Հասունանացել է պահը, երբ մենք բոլորս պետք է վերջապես հասկանանք, որ միմիայն կատաղի պայքարը կփրկի Հայ ազգին վերջնականապես ոչնչանալուց: Բորենիների ոհմակը, որոնց ճիրաններում գտնվում է այսօր մեր սիրելի հայրենիքը, ցայտնոտի մեջ ընկած վաճառում է այն:
Եթե մենք չենք ուզում մոտ ապագայում դառնալ քոչվոր մի ցեղ, որը ապաստան պետք է մուրա օտար երկրներում` հարկավոր է շուտափույթ կերպով քայլեր ձեռնարկել՝ թքելով` թե՛ ՀՀ օրենսգրքի և թե՛ ՀՀ Սահմանադրության վրա:
Կհաղթե՛նք, եթե ընդամենը մի քանի շաբաթով մոռանաք անձնական հոգսերը, օրվա հացի խնդիրը, ընտանեկան անդորրը և այլն: Անտեսելով ցուրտը, ոստիկանական մահակները և սադրիչների վայրահաչոցները՝ նետվենք առաջ, ետ բերելու այն, ինչ արյունով է ձեռք բերվել, պահպանվել դարեր ի վեր և տրվել մեզ պարտքով՝ ակնկալելով, որ ոչ թե կզիջենք ինչ-որ անազգ ընչաքաղցների, այլ էլ ավելի կզորացնենք և կփոխանցենք եկող սերունդներին:
Իսկ եթե չանենք դա, վախենալով կամ հաշվի նստելով այնպիսի մանր և ճղճիմ հանգամանքների հետ, ինչպիսիք են աշխատանքի վայրից չբացակայելը, կամ այնտեղից հեռացվելը, ապա ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ հետագայում ինչ կերպով էլ որ պահպանվի Հայի գենը, և որտեղ էլ որ ծնվի մի նոր Հայ, հասունանալով և իմանալով ոչ վաղ անցյալի պատմությունը` անիծելու է մեզ, մեր այժմյան սերունդը, և կոչելու է` «թուլամորթների և դավաճանների սերունդ»:
0 Комментарии