«Մեզ «բո» անողը տեղում կսատկի». «Ներազգային ազատագրական շարժում»
Ապրիլ 9 2014
«Մենք որոշել ենք կազմավորել մի խումբ, որը որ կպայքարի երկրի սոցիալական այն կարեւոր հարցերի շուրջ, որոնց մասին կա՛մ չի խոսվում առհասարակ, կա՛մ մատնված է անուշադրության, բայց դրանք դե ֆակտո այսօր թիվ մեկ հարցերն են, որոնք ազգը ոչնչացնում են»,- այսօր՝ ապրիլի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ վաղը՝ ապրիլի 10-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու իրենց հանրահավաքը, որի ընթացքում փոխհատուցում եւ գազի վարձի վերանայում են պահանջելու. «Քանի որ մենք արդեն ապացուցել ենք, որ ժողովրդի գրպանը մտած ձեռքը բռնել ենք: Հիմա ունենք երկու տարբերակ՝ կա՛մ բաց ենք թողնում այդ ձեռքը, ասում ենք՝ կներես, որ բռնել ենք, արի՛ էլի գողացի ամեն ամիս, կա՛մ պատժում ենք: Ապացուցել ենք, որ ամեն ամիս մարդիկ երեսուն տոկոս ավել փող են տվել, տվել են օդի համար»: Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ քաղաքացիական շարժումը իր նախաձեռնությունն է եղել եւ նրան միացել են մի շարք ազատամարտիկներ ու արվեստագետներ, եւ այդ նախաձեռնությունը չի հետապնդում որեւէ քաղաքական շահ: Նա հայտարարեց, որ իրենց կարող են միանալ յուրաքանչյուր ոք, ովքեր դեմ են գազի նման վարձին. «Մեր մեթոդները կլինեն նույնիսկ ռադիկալ, մեր շարքերում չկան այնպիսի ակտիվիստներ, որ իրենց շքամուտքում «բո» անեն, իրենք լրագրողներին հավաքեն, մեր մոտ դա չի անցնում: Մեզ «բո» անողը տեղում կսատկի»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ պարոն Մարտիրոսյանը ինչո՞վ է պայմանավորում այն հանգամանքը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակայինի դեմ մեծ ալիք բարձրացավ, բայց Մաքսային միության կամ գազի գնի դեմ այդպիսի ալիքներ չբարձրացան: «Գազը, երբ որ թանկացավ, ինչ-որ ալիք էր ուզում բարձրանալ, հանկարծ տրանսպորտը դարձավ 150 դրամ, ու մարդիկ գնացին այդտեղ: Այս տարի, երբ որ էլի ալիք էր ուզում բարձրանալ, մեկ էլ կուտակայինը մեծ թափով մտավ դաշտ, բայց հուսով եմ, նրանք էլ կմիանան»: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/09/449221/
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
0 Комментарии